ԿԱԶԱՆՈՎԱՅԻ ՁԵՌԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ազգային գրադարանում բացվել է «Կազանովա. ազատության ձգտումը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում առաջին անգամ հանրությանը կներկայացվի հանրահայտ վենետիկցու հուշերի ձեռագիրը: Իտալացի ճանապարհորդ, գրող ու արկածախնդիր Կազանովան այդ հուշերը գրի է առել Չեխիայում բնակվելու ժամանակ:  20-րդ դարում Կազանովայի հուշերը տպագրվում էին խիստ գրաքննված, քանի որ շատ են եղել նրա սիրային արկածների նկարագրությունները 100-ից ավելի կանանց հետ, եւ գրաքննիչները նպատակ են հետապնդել չվիրավորել այդ կանանց ժառանգներին: 2007-ին ձեռագրի տերն այն որոշել է վաճառել 5-20 միլիոն եվրոյով: Գնորդների ցուցակում առաջինը Ֆրանսիայի ազգային գրադարանն էր, որը, ոչ պաշտոնական տվյալներով, Կազանովայի ձեռագրի համար վճարել է 10 միլիոն եվրո:




Լրահոս