Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լաոսում ԱՍԵԱՆ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել են, որ մինչ այդ Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցերը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Քննարկվել են նաև իրավիճակն Ուկրաինայում, Գազայի հատվածում և Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։




Լրահոս