ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված մուտքերի եւ ելքերի սահմանային գրանցումների թվաքանակը, որի համաձայն 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան մուտք է գործել 1 մլն 624 հազար 239 մարդ, որից 704 հազար 647-ը ՀՀ փաստաթղթերով։
Ելքերի դեպքում պատկերը գրեթե նույնն է՝ 1 մլն 633 հազար 458 մարդ, որից 720 հազար 160 մարդ ՀՀ փաստաթղթերով։
Համեմատելով անցած 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները կարող ենք արձանագրել, որ մուտքի և ելքի թվերն այդքան էլ չեն փոփոխվել, սակայն ՀՀ փաստաթղթերով մարդկանց մուտքերն ու ելքերը 2024 թվականի ավելացել է գրեթե 40 հազարով։
Էմմա Միքայելյան