Telegram-ում նոր ֆունկցիաներ են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Telegram-ում մշակվել է նոր բետա-տարբերակ Android համակարգի համար, որը ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ, որոնք շուտով հայտնվելու են նաեւ մեսենջերի հիմնական տարբերակում։ Առանցքային փոփոխություններից մեկը մինի-հավելվածների կատալոգի հայտնվելն է։ Որոնումներում կհայտնվի ներդիր մինի հավելվածների համար, որտեղ օգտատերերը կարող են որոնել վեբ-ծրագրեր եւ խաղեր, ըստ անվան, ինչպես նաեւ դիտել նախկինում գործարկված եւ հանրաճանաչ մինչ-հավելվածները։

Վերջերս Telegram-ում ներկառուցված բրաուզերը եւս թարմացվել է մի շարք նոր ֆունկցիաներով։ Այսպես, օգտատերերն արդեն կկարողանան միանգամից մի քանի էջեր բացել, դիտել բացած էջերի արխիվը, կառավարել «քուկի ֆայլերը» եւ «կեշը»։ Բացի այդ, հնարավոր կլինի փոխել որոնման համակարգը։ Կան նաեւ այլ նոր ֆունկցիաներ եւ թարմացումներ եւս։




Լրահոս