
Ադրբեջանցի զինծառայողը ինքնասպանություն է գործել Լեռնային Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դատախազությանը:
«Քելբաջարի զինվորական դատախազություն տեղեկություն է ստացվել, որ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արշադ Մաարիֆ Գահրամանով օղլուն ինքնասպան է եղել՝ կիրառելով հրազեն»,– ասված է հաղորդագրության մեջ: