
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի մրցումները հետաձգվել են Սեն գետի ջրի որակի պատճառով: Միջազգային օլիմպիական կոմիտեն, Փարիզ-2024-ի կազմկոմիտեն, Տրիատլոնի միջազգային ֆեդերացիան ու բժշկական պատվիրակություններն փորձանմուշ են վերցրել գետի ջրից:
«Անալիզները ցույց տվեցին, որ Սեն գետի ջրի որակը բավարար երաշխիքներ չի տալիս միջոցառման անցկացման համար: Մենք նորից հայտարարում ենք, որ մեզ համար առաջնայինը մարզիկների առողջությունն է»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ փորձագետները անհանգստություն էին հայտնել, որ ջրի որակն ու աղտոտվածության աստիճանը կարող են վնասել մարզիկների առողջությունը։