
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա»-ին և առավելության հասել 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։
Խաղը տեղի է ունեցել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Երևանյան թիմից երկու գոլի հեղինակ է դարձել Միխայիլ Կովալենկոն, մեկ գոլ խփել է Դեբլեն։
«Փյունիկ»-ն այս հաղթանակով դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ: