Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում ստացել է հայտարարագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ 274 դիմում, որից 208 դիմումը ստացել է հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից, 64–ը՝ հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից, 2 դիմում ստացվել է կուսակցությունների ղեկավար մարմնի անդամների կողմից։
Հայտարարագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ ատացված դիմումներից 2-ը մերժվել են։
1-ին դիմումը մերժվել է, քանի որ դիմումատուի ներկայացված հայտարարագրերը ճանաչվել են արտավարույթային փաստաթղթեր, իսկ 2-րդ դիմումը մերժվել է, քանի որ հայտարարատուի հայտարարագրում առկա անհամապատասխանություններն այլ կերպ բացահայտված էին եղել մամուլի ուսումնասիրությամբ։
Հանձնաժողովի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մյուս դիմումների հիման վրա համապատասխան փոփոխությունների կատարման գործընթացն ամբողջությամբ հնարավոր չի եղել ապահովել, քանի որ այդ դիմումների մի մասի վերաբերյալ է հայտարարագրման նախկին էլեկտրոնային համակարգում առկա հայտարարագրերին։ Նախկին համակարգի հայտարարագրերի ուղղման գործընթացը հնարավոր կլինի իրականացնել 2024 թվականի երկրորդ կիսամյակում, իսկ նոր համակարգում հայտարարագրված տվյալներում փոփոխությունների կատարման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։
Էմմա Միքայելյան