Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի բնակիչներն ահազանգում են, որ 4-րդ թաղամասի փողոցի հատվածում քաղաքացիների համար նախատեսված անցումը չունի լուսացույց, ինչը բազմաթիվ մարդկանց վրաերթի պատճառ է դառնում:
«Ինչքան մահեր պետք է լինեն, ինչքան ցավալի դեպքերի պետք է ականտես լինենք, որ նոր պատկան մարմինները սթափեն ու լուսացույց տեղադրվի: Արդեն քանի անգամ են մարդկանց վրաերթի ենթարկել»,-նշում են մեզ ահազանգած քաղաքացիները:
Ըստ նրանց՝ շուտով սեպտեբերի 1-ն ու վտանգն ավելի է խորանում, ամեն օր մի դժբախտ դեպքի մասին են լսում: Քաղաքացիները պահանջում են քայլեր ձեռնարկել՝ փողոցը ապահովվելով լուսացույցով: