Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի որոշ հատվածներում կգործարկվեն «հետիոտնային կանչի ռեժիմով» լուսացույցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ից Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Հոմլենդ գործարանի դիմաց) և ABC Motors-ի դիմաց գտնվող հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ։

Երկու հատվածներում` հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։

«Հորդորում ենք տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հետևել լուսացույցերի ազդանշաններին և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է ՏԿԵՆ հաղորդագրության մեջ:




Լրահոս