Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր երկրներին միավորվել Իսրայելին հակազդելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել միասնական ճակատ ներկայացնել Իսրայելի քաղաքականության դեմ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կատարել իրենց իրավական և բարոյական պարտականությունները և միավորվել՝ ընդդիմանալով բռնազավթող և ռասիստական ռեժիմի անօրինական վարքագծին, որն անպատիժ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը օկուպացված Պաղեստինում»,- գրել է Բաղերի Քանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզային ուղղված նամակում։

Նամակում Հանիեի սպանությունն անվանվել է «ագրեսիվ ահաբեկչական գործողություն, որը ներկայացնում է խաղաղության և անվտանգության լուրջ խաթարում և պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ և արդյունավետ միջամտությունը»:




Լրահոս