
Մոսկվան բաց է Կիևի հետ բանակցություններ անցկացնելու համար։
Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Մեր նախագահը բազմիցս հայտարարել է, որ մենք բաց ենք բանակցությունների համար, սա է խնդիրը լուծելու և մեր նպատակին հասնելու նախընտրելի ճանապարհը»,- ասել է Պեսկովը։