
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է գազ մատակարարել Սլովենիային։ Այս մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
Մատակարարումները կատարվում են փոխըմբռնման հուշագրի հիման վրա՝ գազի մատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով, որը հուլիսի 17-ին ստորագրվել է SOCAR-ի և Սլովենիայի գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև: Մատակարարման ծավալները չեն նշվում։
«SOCAR-ը և Geoplin-ն ուղղված են էներգետիկ ոլորտում երկարաժամկետ գործընկերության հետագա զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։