Ռուսաստանն ու Արևմուտքը գերիներ են փոխանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Սլովենիան, Նորվեգիան և ԱՄՆ-ն նորագույն պատմության մեջ աննախադեպ գերիների փոխանակում են իրականացրել:

Փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Մոսկվա են տեղափոխվել արտահանման սահմանափակումները շրջանցելու, լրտեսության և հաքերության մեղադրանքով ձերբակալվածները, ինչպես նաև Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովը։

Ռուսաստանը արևմտյան երկրներին է հանձնել ամերիկացիներ Փոլ Ուելանին և Էվան Գերշկովիչին, ինչպես նաև քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով դատապարտված ընդդիմադիրներին, այդ թվում՝ բանակի մասին կեղծ լուրերի հեղինակներին։ Նրանց թվում են Իլյա Յաշինը և Վլադիմիր Կարա-Մուրզան (Արդարադատության նախարարության կողմից ճանաչված օտարերկրյա գործակալներ):

Գործարքի շրջանակում, ըստ թուրքական լրատվամիջոցների, 10 մարդ տեղափոխվել է Ռուսաստան, 13 մարդ՝ Գերմանիա, երեքը՝ ԱՄՆ։




Լրահոս