
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ, զրույցի ընթացքում նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Այսօր առավոտյան Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ: Գլխավոր քարտուղարն իր խորը մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա կրկին կոչ է արել բոլոր կողմերին աշխատել դեէսկալացիայի ուղղությամբ»,- ասել է Դյուժարիկը: