ArmLur.am-ը հաճախ է անդրադարձել, թե ինչ արժեն Երևան-Մոսկվա թռիչքի ավիատոմսերի արժեքը։ Այս անգամ կրկին անդրադարձել ենք ավիատոմսերի արժեքին։
Այսպիսով՝ օգոստոսի 3-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքն արժե 81․000 դրամ, նույն ընկերությունում 3 ժամ 20 րոպե թռիչքի արժեքը կրկին ունի նույն արժեքը։
City.Travel ավիաընկերությունը 104,440 դրամի դիմաց առաջարկում է 3 ժամ 5 րոպե տևողությամբ թռիչք։
Պատկերն էական չի փոխվում օգոստոսի 4-ին՝ FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե թռիչը 81․000 դրամ է։
Armenian Airlines-ում 3 ժամ 25 րոպե թռիչքի արժողությունը կազմում է 83․870 դրամ, City.Travel-ում՝ 98․900 դրամ։
Հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին, Armenian Airlines-ում 3 ժամ 25 րոպե թռիչքն արժե 80․760 դրամ։ Այս 3 օրերի ընթացքում FlyOne ավիաընկերությունում թռիչքի տևողությունը և ավիատոմսի արժեքը նույն է՝ 81․000 դրամ։
Օգոստոոսի 6-ին 3 ժամ 50 րոպե թռիչքն Agent.ru-ում արժե 85․160 դրամ, Azimuth-ում 104․790 դրամ արժե ավիատոմսը, իսկ թռիչքի տևողությունը 3 ժամ 30 րոպե։
Էմմա Մարտիրոսյան