Այսօր նշվում է Լուսացույցի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսացույցի համաշխարհային օրը նշում են օգոստոսի 5-ին ի պատիվ իրադարձության, որը տեղի է ունեցել 1914 թվականին: Այդ օրն ամերիկյան Քլիվլենդ քաղաքում ի հայտ է եկել ժամանակակից սարքավորումների առաջին նախնին: Այն ուներ կարմիր եւ կանաչ լուրսարձակներ, իսկ լույսը փոխելիս ազդանշան էր արձակում: Թեեւ ամենաառաջին լուսարձակը հայտնագործել է բրիտանացի Ջեյ Նայթը դեռ 19-րդ դարում: Այս սարքը տեղադրվել էր Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտակայքում 1868 թվականին։

Երեք տարի անց դրա լուսարձակը պայթեց ու վնասեց ոստիկանի: Այնուհետ մոտ 50 տարի մոռացան լուսացույցի մասին՝ մինչեւ 1910թ.-ը, երբ մշակվեց ու տեղադրվեց առաջին ավտոմատ լուսացույցը երկու գույն ունեցող լուսարձակներով:




Լրահոս