ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է հյուրատուն և էկզոտիկ այգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորարար գյուղատնտեսության բազմաթիվ մոդելներ ուսումնասիրելով՝ Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայրում՝ սահմանամերձ Բերդավանում, հիմնել է էկզոտիկ այգի, որի հարևանությամբ էլ փոքրիկ հյուրատուն է կառուցել ու կոչել «Բերդավան»։

Էկզոտիկ այգում կողք-կողքի աճում են 56 տեսակի միրգ ու հատապտուղ, ինչպես նաև տարբեր տեսակի բանջարեղեն։
«Բերդավան» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Էրիկ Հախվերդյանը կարողացել է կահավորել հյուրատան երկու նոր սենյակները:
«Մեր գյուղատնտեսության մեջ չեն կիրառվում թունաքիմիկատներ և սիլիտրաներ, ինչպես նաև մարդկային միջամտությունը հասցված է մինիմալի։ Հողի պարարտեցման համար օգտագործում ենք խոտեր. այստեղ կարևոր է այնպիսի բույսեր աճեցնել, որոնք բնական ազոտ են արտադրում։ Այգում աճեցնում եմ կանաչ և կարմիր կիվիներ, ազիմինա, որը բերվել է Հյուսիսային Ամերիկայից։ Այն մանգոյի ու բանանի խառնուրդ է, 6 տարի հետո սկսելու է բերք տալ։ NABU-ի և Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ այգուն կից կառուցեցինք 2 նոր հարմարավետ սենյակ։ Մեր գործունեությունն ամբողջությամբ բնապահպանական է ու ներդրված է շրջանաձև տնտեսության մոդել. թե՛ հյուրերի, թե՛ մեր գործունեության ընթացքում առաջանում է մինիմալ աղբ և հնարավորության դեպքում թափոններն օգտագործվում են 2-րդ անգամ»,- նշել է «Բերդավան» հյուրատան հիմնադիր Էրիկ Հախվերդյանը։

Հյուրատուն են այցելում զբոսաշրջիկներ, գյուղական տուրիզմի սիրահարներ և բոլոր նրանք, ովքեր տարբեր առիթներով գալիս են Բերդավան:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։




Լրահոս