Մալաթիայում եղբայրը դանակահարել է եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանության փորձ է կատարվել Մալաթիայում։
Երեկ Արարատյան 1 զանգվածի բնակարանից դանակահարված տղամարդու են տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դանակահարվածը եղել է 1966 թվականին ծնված Ա.Ա-ն։

Պարզվել է, որ նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երկու եղբայրներ վիճել են ու նշված վնասվածքը պատճառել է եղբայրը` Ա.Ա-ն՝ դանակով մի քանի անգամ հարվածելով։
Նշենք, որ ըստ բնակիչների, դանակահարողը, որին ձերբակալել են, լուրջ առողջական խնդիրներ ունի։

Քնար Մանուկյան




Լրահոս