Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ կառույցում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման պաշտոնական արարողությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Էլինա Ավանեսյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ կներկայացնի մեր երկիրը։
WTA դասակարգման աղյուսակում 21-ամյա թենիսիստուհին զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։
Մինչև այս Ավանեսյանը ներկայացնում էր Ռուսաստանը։ Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում՝ US Open-ում, նա հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։