Ղրիմի միացումը Ռուսաստանին ուժգնացրել է անհանգստությունը Կովկասում, և վերջին ժամանակներս տարածաշրջանում նկատվում է ռազմական ակտիվություն սահմանների երկայնքով, գրում է haqqin.az-ը ՝ հղում անելով Europian Voice-ին:
Պարբերականը նշում է, որ վերջերս արձանագրվել է ռուսաստանյան ինքնաթիռների ներխուժում Վրաստանի օդային տարածք, նկատվում է նաև Ադրբեջանի զինուժի կենտրոնացում Հայաստանի հետ սահմանագծին:
Հոդվածագիրը պնդում է, որ առավել զգայուն է իրավիճակը ՝ կապված Հայաստանի հետ: Նրա խոսքով, թե որքան այդ երկիրը ենթակա է ճնշմանը Ռուսաստանի կողմից ՝ բացահայտվեց անցած աշնանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդհատելով արձակուրդը, Պուտինի կանչով գնաց Մոսկվա և հանկարծակի հայտարարեց, որ չի ստորագրելու Ասոցիացման համաձայնագիրը Եվրոմիության հետ ` թեև տեխնիկապես այն լրիվ պատրաստ էր: