
Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 9-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի մեկ ներկայացուցիչ։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական Խաղերում: 89 կգ քաշային կարգում պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։