Իսկ ո՞ւմ դիմել՝ ղազախների՞ն, թե՞ հայերին. ըստ Զատուլինի՝ ՌԴ-ն օգնություն չի խնդրի ՀԱՊԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներից Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Gazeta.Ru-ի հետ զրույցում այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ո՛չ, չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։ Ո՞ւմ եք պատրաստվում դիմել Ռուսաստանին Կուրսկի մարզում օգնելու համար։ Ցանկանում եք ղազախների՞ն դիմել, թե՞ հայերին, ո՞ւմ: Դուք հիմար հարցեր եք տալիս», – ասել է Զատուլինը:




Լրահոս