
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը 5-7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին՝ մոնղոլ Տուլգա Տումուրին:
Եթե նրա մրցակիցը հասնի եզրափակիչ, ապա ազատ ոճի մեր ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք՝ Հայաստանը ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: