Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի փոխել իր ծրագրերը եւ օգոստոսի 12-ին կայցելի Ռուսաստան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Պաղեստինի դեսպանատանը՝ մեկնաբանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից և պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրումից հետո նախագահի ժամանակացույցի հնարավոր փոփոխությունները:
«Նա այնտեղ կլինի վաղը երեկոյան»,- նշել են դիվանագիտական առաքելությունից՝ հավելելով, որ Աբասի Ռուսաստան այցի ծրագիրն արդեն համաձայնեցված է։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի նախագահի այցը կտեւի երկու օր, սպասվում է հանդիպում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։