Շվեյցարիայում դեռահասը սուրբ գրքերով հրդեհել է եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայում հրդեհել են Լե Շաբլ գյուղի կաթողլիկ եկեղեցին` դրա համար օգտագործելով եկեղեցական գրքերը: Չարագործը Աստվածաշունչը եւ աղոթագրքերը շարել է խորանի շուրջբոլորը եւ հրդեհել: Փայտե խորանը եւ բեմն ամբողջությամբ մոխրացել են, մինչդեռ եկեղեցին, շնորհիվ ժամանակակից հակահրդեհային ազդանշանների, գրեթե անվնաս է մնացել: Դեպքի վայր հասած հրշեջները արագ հանգցրել են կրակը: Հետաքննության արդյունքում բերման է ենթարկվել 17-ամյա մի դեռահաս, որը, պարզվել է, հրդեհելու ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ։




Լրահոս