
Բաթումի փողոցները հեղեղվել են այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով։ Քաղաքային իշխանությունը հայտնում է, որ ջուրը լցվել է նաև որոշ բնակելի տների նկուղներ, դժվարացել է տրանսպորտի տեղաշարժը։
Քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ ջրահեռացման համակարգերը մաքրելու համար։