Հեղեղումներ Թբիլիսիում. քաղաքացիներին կոչ են անում մնալ տներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հորդառատ տեղումներն ու քամին խնդիրներ են ստեղծել։ Այժմ փողոցներն ու գետնանցումները հեղեղված են, կան տապալված ծառեր,անգամ վնասվել են էլեկտրական լարեր:

Թբիլիսիի քաղաքապետարանը այդ առնչությամբ հայտարարություն է տարածել.

«Թբիլիսիի քաղաքապետարանի և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն ամբողջությամբ մոբիլիզացվել են։ Բնակչությանը կոչ ենք անում խուսափել փողոցներով տեղաշարժվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգել քաղաքապետարանի թեժ գծի համարով»։




Լրահոս