ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արձակուրդ է մեկնում։
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 13 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի 14-30-ը ներառյալ:
Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս օգոստոսի 14-26-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ մնացած ժամանակահատվածում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը»: