
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանն օգոստոսի 14-23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Այս մասին որոշում է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 8 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի 14-23-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ։
Ըստ որոշման՝ Վաղարշակ Մատիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը։