
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արբանյակային լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում։ Դրանք ցույց են տալիս, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ:
Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերվել էր մինչև 2022 թվականի հոկտեմբերը։
«Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»։