Երեկ Երևանի Հրազդանի կիրճում վթարվել է կոյուղատար խողովակը։ Նշենք, որ այս մասին ահազանգում են սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ վթարվել է կոյուղատար կոլեկտորը։
Նրանց խոսքով՝ խնդիրն ամբողջությամբ «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է, բայց Երևանի քաղաքապետարանը` որպես համայնք, ուղղակի աջակցում է այս հարցում։
Այսօր ArmLur.am-ը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է այս պահին և արդյոք վթարված խողովակը վերականգնվել է։
ArmLur.am-ին պատասխանեցին, որ «աշխատանքներ են ընթանում վթարի վերացման համար, բարդ տեղանքի պատճառով տեխնիկա աշխատեցնել հնարավոր չէ և բոլոր աշխատանքները ձեռքով են կատարվում»։
Դեռևս պարզ չէ, թե երբ կավարտվեն վթարավերացման աշխատանքները։
Լիլիթ Նալբանդյան