Արվեստագետին և նրա գործերը փրկել է պետք (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվարությունները կոփում են ուժեղներին,իսկ թույլերին ` կոտրում: Ճանաչված և սիրված արվեստագետ ` գեղանկարիչ Հայկ Բարսեղյանը հենց այդ ուժեղներից է, քանի  որ ապրում և ստեղծագործում է մեկսենյականոց նկուղային պայմաններում:

Հրազդան քաղաքի Միկրոշրջան 4-րդ վթարային շենքի առաջին հարկում է տեղակայված նկարչի արվեստանոցը, միայն թե այնտեղ մտնելու համար հարկավոր է մի քանի թռիչք կամ ակրոբատիկ շարժումներ անել:

Սառը ջրի խողովակը, մի քանի շաբաթ է, վնասված է, և ջուրը ողողել է ամբողջ մուտքը: Խարխլվել է ոչ միայն շենքի հիմքը, այլև ջրի մեջ են մնացել նկարչի կտավները: Վարպետը ցավով ցույց է տալիս այն նկարները, որոնք կարողացել է փրկել: Դրանք են` «Արևածաղիկներ», «Ձմերուկ ուտող տղան», «Անտարբերության գինը», որի զոհն է  նաև այսօր  ինքը` իր խոսքերով ասած ` վարպետը:

Արևիկ Հակոբյան

Հրազդան




Լրահոս