«Ինքը ապրելու իրավունք չունի». Վանաձորում որդին ցանկացել է հորը զրկել կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 15-ին Վանաձորում 1996 թվականին ծնված Ա.Ծ-ն «Ջունգլիներ» թաղամասում դանակով հարվածներ է հասցրել հորը՝ 1963 փվականին ծնված Վ.Ծ-ին:

Իրավապահները պարզել են, որ Ա.Ծ-ն վիճաբանել է իր հոր հետ՝ ասելով որ «ինքը ապրելու իրավունք չունի, պիտի մեռնի» և իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել հոր որովայնի և գլխի հատվածներին՝ պատճառել վնասվածքներ և հեռացել:

Իրավապահները փնտրում են որդուն։

Քնար Մանուկյան




Լրահոս