294 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք և շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 61.4 մլն դրամի չափով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

– հեղուկ և կոշտ վառելիքի առևտուր ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․45 մլն դրամ տուգանք,
– հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 23․88 մլն դրամ տուգանք,
– հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ու մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք,
– հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 5․5 մլն դրամ տուգանք,
– մթերային խանութում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով արձանագրվել է 16.33 մլն դրամ տուգանք,
– մթերային խանութի, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, այլ և հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
– մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․64 մլն դրամ տուգանք,
– շինանյութի առևտրի ոլորոտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք։




Լրահոս