ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Սյունիքի եւ Տավուշի մարզերն ունենալու են գեներալ մարզպետեր: Տավուշի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի անունը: Իսկ Լիսկայի քաջագործությունների առիթով հարուցված քրգործի հանգուցալուծումից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ է նշանակվելու զինված ուժերի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Վերջինս ծնունդով Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղից է եւ մշտապես «ներքաղաքական» հակամարտության մեջ է եղել Սուրեն Խաչատրյանի հետ: Ու չնայած զինված ուժերը քաղաքականությունից դուրս են, այնուամենայնիվ, գեներալ Ավետիսյանը խորհրդարանական ու նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ Երեւանում եւ մի շարք մարզերում բացահայտ կերպով ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների ներգրավմամբ աջակցել է Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին: Հիմա եկել է հատուցման պահը:




Լրահոս