«Բժիշկները ցանկացել են, որ Սրբազանը 1 շաբաթ մնա հիվանդանոցում». նոր մանրամասներ՝ Բագրատ Սրբազանի առողջական վիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։

ArmLur.am-ը կապ է հաստատել Սրբազան հոր օգնականի՝ Լիդյա Մանթաշյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է Սրբազան հոր ինքնազգացողությունը հիմա։

Մեզ հետ զրույցում Սրբազան հոր օգնականն ասաց.

«Սրբազանը շատ լավ է իրեն զգում, ինքն իրեն առաջին օրվանից էլ լավ է զգացել, այնպես չի, որ վատացել ա ու տարել են իրեն հիվանդանոց։ Առողջական խնդիրներ է ունեցել, հիմա ամեն բան լավ է։ Հիվանդանոցից դուրս չի գրվել, սիստեմաներ է ստանում, դեռ հիվանդանոցում է։ Բժիշկներն են ցանկացել, ասել են 1 շաբաթ մնա իրենց մոտ՝ հասկանալով իր ծանրաբեռնվածությունն ու գրաֆիկը, որ հետագայում արդեն ակտիվ փուլ մտնի, հանգիստ լինի»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս