ՆԱԽՆԱԿԱՆ ԷՐ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու էր ինքը ժամանակին հայտարարել, որ ՀՀԿ համագումարը տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց՝ այս տարի ՀՀԿ համագումար չի լինելու: «Ես հայտարարել էի, որ քննարկվում է համագումարի անցկացման հարցը, եւ որ դա նախնական տվյալ է: Ես այս հայտարարությունն արել էի սեպտեմբերին, իսկ վարչապետն իր հայտարարությունն արեց արդեն նոյեմբերին: Այսինքն՝ քննարկումների արդյունքում շատ բան է փոխվել: Կարող եմ ասել, որ ՀՀԿ համագումարը, նախնական տվյալներով, որոշել ենք անցկացնել հաջորդ տարի»,- մեկնաբանեց նա:




Լրահոս