
ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոլդեր քաղաքում երկու բեռնատար գնացքներ բախվել և ռելսերից դուրս են եկել:
Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վնասվել է կամուրջը, թափվել է վառելիքը, վիրավորվել է 2 մարդ:
Մի քանի ժամով տարածքի ճանապարհները փակ են եղել, մինչ տեղում իրականացրել են հետաքննություն և մաքրել վառելիքը: Բոլոր ճանապարհները վերաբացվել են: