ԱՄՆ-ում գնացքը բախվել է ավտոբուսին. տասնյակ զոհեր և վիրավորներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 մարդ է զոհվել ամերիկյան Միսսիսիպի նահանգում գնացքի և ավտոբուսի բախման արդյունքում: Տասնյակ մարդիկ  վնասվածքներ են ստացել, փոխանցում է ВВС-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել Բիլոսքսի քաղաքում. ապրանք տեղափոխող գնացքը բախվել է ավտոբուսին և այն շպրտել մոտ 100 մետր:

Գնացքի արագությունն բախման պահին համեմատաբար բարձր չի եղել, այլապես զոհերի թիվը կարող էր մեծ լինել:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ ավտոբուսում մոտ 50 ուղևոր է գտնվել, մեծամասնությունը տարեցներ են եղել:

Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի պահին ուղևորները փորձել են դուրս պրծնել ավտոբուսից:




Լրահոս