Քենեդի Կրտսերը դադարեցնում է նախընտրական քարոզչությունը՝ աջակցություն հայտնելով Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտարարել է նախընտրական քարոզչությունը դադարեցնելու մասին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վերջինս X-ի իր միկրոբլոգում ուղերձով դիմելով կողմնակիցներին, նշել է․

«Ուզում եմ՝ բոլորի համար պարզ լինի, որ ես չեմ ավարտում իմ նախընտրական քարոզչությունը, այլ ընդամենը դադարեցնում եմ։ Նահանգների մեծ մասում իմ անունը կշարունակի մնալ քվեաթերթիկներում»։

Քենեդի Կրտսերը հայտարարել է ԱՄՆ նախագահական մրցավազքում Դոնալդ Թրամփին աջակցելու մասին։ Իր այդ որոշումը նա մեկնաբանել է կենսական կարևոր հարցերում դիրքորոշումների համընկնումով։




Լրահոս