ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զրահաբաճկոնն ամենուր անպակաս է Նիկոլ Փաշինյանից. ինչի՞ց է անհանգստանում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը հեծանիվը դարձրել է իր քաղաքական խորհրդանիշը, իսկ հեծանվային զբոսանքն՝ ամենօրյա հոբբին։

Նա բավականին ակտիվ իր սոցիալական հարթակներում լուսաբանում է հեծանիվով զբոսանքի ողջ գործընթացը՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե ինքը որևէ անհանգստություն ու վախեր չունի, կարողանում է առանց անվտանգային միջոցառումների անհոգ շրջել քաղաքացիների շրջանում։

Իրական պատկերը, սակայն լրիվ այլ է։

Հենց Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ երևում է, որ նա անգամ իր ամենասիրելի զբաղմունքի՝ հեծանվավազքի ու զբոսանքի, մշտապես դուրս է գալիս անվտանգային խիստ վերահսկողությամբ։

Նախ, Փաշինյանին իր զբոսանքի ընթացքում հսկում են մեծաթիվ թիկնապահներ, ոստիկանական խմբեր։ Այս ամենն էլ բավարար չէ, Փաշինյանի անհանգստությունները սեփական կյանքի համար այնքան մեծ են, որ նա զրահաբաճկոն է կրում, ինչը հստակ երևում է հրապարակած լուսանկարներից։

Նկատենք նաև, որ հեծանվաարշավների ժամանակ նրան հիմնականում ուղեկցում են նրա կինը, ծանոթները և թիմակիցները՝ Արսեն Թորոսյանը, Հայկ Սարգսյանը և այլք։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն անգամ իր մտերիմ շրջապատին չի վստահում ու նրանց ուղեկցությամբ էլ զբոսանքի դուրս է գալիս բացառապես զրահաբաճկոնով։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս