Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Պաղեստինը ասոցիացիային միանալու հարցում կուղարկի։
Այս մասին ասուլիսի ընթացքում ռուսական Коммерсант-ի հարցին ի պատասխան նշել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։
«Գագաթնաժողովի հրավերի փաստը դրական մեսիջ է պաղեստինյան ժողովրդին և Պաղեստինի ղեկավարությանը»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ BRICS-ի գագաթնաժողովը ամբողջությամբ նվիրված կլինի Պաղեստինին։
«Հետևաբար, մենք ամենադրական ակնկալիքներն ունենք գագաթնաժողովից»,- հավելել է Աբդել Հաֆիզ Նոֆալը:
Օգոստոսի 12-ից 14-ը նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Այս հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը Պաղեստինին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովին։