Կատարի վարչապետն այցելել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ժամանել է Թեհրան, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։

Mehr գործակալությունը հաղորդում է, որ ալ Թանին հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերի օրակարգում էր տարածաշրջանային հարցերի քննարկումը։

Կատարի վարչապետը նաև հանդիպում է ունենալու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Օգոստոսի 21-ին Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) հաստատել է Փեզեշքիանի առաջարկած ցուցակից բոլոր նախարարների թեկնածությունները։ Արտաքին գործերի նախարար է դարձել Աբբաս Արաղչին, ոը 2017-ից մինչև 2021 թվականներն աշխատել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ:




Լրահոս