
Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Այս մասին Սլովենիայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Ցավոք, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է արդեն երեք տարի Եվրոպայի կենտրոնում, այն կրում է միջուկային զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու վտանգը»,-ասել է նա։
Ֆիդանի խոսքով, Թուրքիան հանդես է գալիս հրադադարի շուտափույթ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկի օգտին։