Լավ աշխատելու արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բայց ի՞նչն է վատ աշխատում… Բայց ժողովուրդը ե՞րբ է իշխանություններից գոհ եղել, որ հիմա էլ գոհ լինի… Մի խոսքով՝ ես վստահում եմ»:

Ռուբեն Հովսեփյան, 168.am

Լավ աշխատողն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի եղբոր, ով համատեղության կարգով նաև ՀՀԿ-ական պատգամավոր է, ՀՀ կառավարությունն է, որը 2013-ին, 7%-ի փոխարեն, 2,6% տնտեսական աճ ապահովեց, Սերժ Սարգսյանը, որը տեր չկանգնեց իր խոստմանը և չպահանջեց այդ կառավարության հրաժարականը, իշխանություններն են լավ աշխատում, մանավանդ արտաքին քաղաքականության հարցում, որտեղ մի գլուխ տապալումներ գրանցվեցին։

Եվ նաև ժամանակին շատ լավ էր աշխատում Ռուբեն Հովսեփյանը, երբ Աջափնյակ համայնքի ղեկավարն էր, այդ պատճառով էր Աջափնյակը միշտ համարվում ամենաանմխիթար վիճակում գտնվող համայնքը։

Կարեն Վարդանյան




Լրահոս