ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ խոստումներով. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այս պահին գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդան յանի մասին, ասաց.

«Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ով նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց ԼՂ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ դե գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճնաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը, ոնց որ այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք:

Խաղաղության պայմանագրի հաջող իրականացումը նաեւ այդ հարցի համար է կարեւոր: Ընդ որում, պարտադիր չէ վերջնակետը, կարեւոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահության քայլ-քայլ ձեւավորումը եւ այլն»,-ասաց Փաշինյանը:




Լրահոս