Քաղաքացիական և զինվորական անձանց բախում Աբովյանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը:  ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն օրը նշված բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. նոյեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հ .Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, և արդյունքում զորամասի զինծառայողների և քաղաքացիական անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Ա. Սանթոյանին, ով այնուհետ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Այնտեղից վերջինը տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետ “”Գրիգոր Լուսավորիչ”” բժշկական կենտրոն: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացիական անձինք եղել են սպիտակ գույնի “”Պորշ Կայեն”” մակնիշի 07ՕՏ999 պետհամարանիշի և սև գույնի ևևԲՄՎևև մակնիշի 07ՕՕ530 պետհամարանիշի ավտոմեքենաներով: Պարզվել է նաև, որ զինծառայող Ա. Սանթոյանին վրաերթի են ենթարկել նշված ևևԲՄՎևև ավտոմեքենայով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների նախնական արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին` ժամը 18:00-ի սահմաններում Հայկ Հարությունյանն ընկերների հետ միասին ևևՊորշ Կայենևև մակնիշի 07ՕՏ999 պետհամարանիշի և սև գույնի երկու “”ԲՄՎ”” մակնիշի 07ՕՕ530 և 67ՕՏ999 պետհամարանիշի ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղևորվել է դեպի զորամաս: Հասնելով զորամաս` Հայկ Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաև զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց և վերակարգում ընդգրկված անձնակազմի միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաև զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ: Ծեծկռտուքը տևել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, և այդ ընթացքում “”ԲՄՎ”” մակնիշի 07 oo 530 պետհամարանիշի ավտոմեքենայով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա. Սանթոյանին և Գ. Վաղարշակյանին: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաև հայտնաբերվել են ևևԲՄՎևև մակնիշի երկու ավտոմեքենաներն ու ևևՊորշ Կայենևև մակնիշի ավտոմեքենան:  Քրեական գործով ՀՀ քր. օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը: Համապատասխան որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպին մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:Քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական, ինչպես նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս