
Բրիտանացի երգչուհի Ադելն իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո հայտարարել է ստեղծագործական գործունեության երկար ընդմիջման մասին։ Այս մասին հայտնել է Independent թերթը:
«Վերջին յոթ տարին ես ծախսել եմ նոր կյանք կառուցելու համար, և ես ուզում եմ ապրել այն հիմա», – մեջբերում է հրատարակությունը երգչուհու խոսքերը:
Ադելն ընդգծել է, որ երաժշտական գործունեության դադարեցման պատճառը գրեթե երեք տարի տևած երկար շրջագայությունն է։