
Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի հետևանքով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։15-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Գեղարդ, Գողթ, Գառնի, Հացավան, Գեղադիր, Ջրվեժ (ամառանոցներ) բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն: